ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանային գողության փորձ. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

11.04.2024 09:46 Գողություն
Բնակարանային գողության փորձ. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ երկու օտարերկրացի Կենտրոն վարչական շրջանի տարածքում բնակարանային գողություն են նախապատրաստում։ Նույն օրը՝ ժամը 23.15-ին, Չայկովսկու փողոցում բնակարանային գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 52 և 40 տարեկան օտարերկրացիները։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Տղամարդիկ կալանավորվել են։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: