Բնակարանագողության մեղադրանքով հետախուզվողին կալանավորեցին
02.12.2015 11:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Արմեն Ղ.-ն, ով նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):
Խափանման միջոցը՝ կալանք:
Արմեն Ղ.-ն ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: