Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին բնակարաններից մեկում
11.01.2016 10:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արցախի փողոցի 12 շենքի մի բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Համլետ Ա.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: