Գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով
01.03.2017 09:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները Գավառ քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սոս Թ.-ին, որը փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: