Բնակարանատերը գողացել է վարձակալի բջջայինը
14.10.2015 11:36
Գողություն
Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.30-ին, ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Իսմայիլ Վ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, իր վարձակալած բնակարանի հյուրասենյակի սեղանից բնակարանատեր Վլադը գողացել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վլադը 1993 թ. ծնված Վլադիկ Գ.-ն է, որը ներկայացվել է բաժին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: