Բնակարանագողերը հայտնաբերվեցին
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 90 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արեն Ս.-ին, 1964 թ. ծնված Կոնո Պ.-ին և 1977 թ. ծնված Վլադիմիր Գ.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին:
Արեն Ս.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով՝ Վանաձորի Լազյան փողոցի թիվ մի բնակարանից գողացել է 8 անվադող, քարի մշակման և գայլիկոնային հաստոցներ, դաշտային հեռախոս, 40 լ տարողությամբ ալյումինե տարա և շաուրմա պատրաստելու սարքավորում:
Գողոնն Արեն Ս.-ն և Վլադիմիր Գ.-ն նշված ավտոմեքենայով տեղափոխել են վերջինիս տան բակում գտնվող ավտոտնակ:
Պարզվել է, որ տուժողը 1940 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ն է, որը հրավիրվել է ոստիկանություն և հայտնել, որ գողացված իրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Արեն Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: