Հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ալեն Ղ.-ն, ով սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի /բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
