Բջջայինի գողը հայտնաբերվեց
21.12.2016 10:15
Գողություն
Դեկտեմբերի 19-ին, ժամը 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Արփինե Խ.-ն և հայտնել, որ բջջային հեռախոսը թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում գողացել են:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Կարո Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: