Բջջային հեռախոսն օդանավակայանի բեռնակիրն էր գողացել
Մայիսի 28-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացուց դիմում էր ստացվել, որ Հայաստան ժամանած աները կորցրել է բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օդանավակայանի քրեական հետախույզները պարզեցին, որ քաղաքացու հեռախոսը ոչ թե կորել էր, այլ գողացել էին: Ըստ ձեռք բերված փաստական տվյաների` գողացողը օդանավակայանի բեռանկիրներից էր:
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 33-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 31-ին ներկայացավ բաժին և խոստովանեց կատարածը:
Հափշտակած հեռախոսը հայտնաբերվել է։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: