Բջջային հեռախոսի գողությունը բացահայտվեց
22.08.2019 14:13
Գողություն
Օգոստոսի 21-ին Կապանի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Ձորք թաղամասի 60-ամյա բնակչուհին օգոստոսի 1-ի երեկոյան Կապանի համայնքապետարանի զբոսայգու նստարանից գողացել է 28-ամյա մի կնոջ բջջային հեռախոսը:
60-ամյա կինը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: