Բռնաբարության մեղադրանքով հետախուզվող՝ Գյումրիում
25.12.2014 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Անտառավան 3-րդ թաղամասի 18/Գ շենքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սերգեյ Ս-ին, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի /բռնաբարություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: