Ոստիկանները գրպանահատին բռնեցին հաղորդումից րոպեներ անց․ գողոնը հայտնաբերված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 29-ի գիշերը մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղրոդում էր տվել, որ նույն օրը երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, քարտեր ու փաստաթղթեր։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, կնոջ հաղորդմանն օպերատիվ արձագանքելով, գրպանահատությունը բացահայտեցին հաղորդումից րոպեներ անց։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ, որը տվեց խոստովանական բացատրություն։
Ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը, որը վերադարձվել է տուժողին։
Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: