Բռնկված հրդեհի հետևանքով ավտոմեքենան մասնակի այրվել է
30.09.2013 12:16
Հրդեհ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի բենզալցակայանի մոտ ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 02.00-ի սահմաններում, ընթացքի ժամանակ «ԿԻԱ ՌԻՈ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և Անդրանիկի փողոցի թիվ 113/1 հասցեի մոտ հարվածել է մայթեզրին ու կանգնել, որից հետո ավտոմեքենան բռնկվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 02.15-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է մասնակի:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: