ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնություն նախկին կնոջ նկատմամբ

Բռնություն նախկին կնոջ նկատմամբ

Փետրվարի 9-ին, ժամը 11.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 10.50-ին Շովրոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը բռնել էր իր պարանոցից, քաշել մազերից և խփել դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նշված բնակարանում ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 49-ամյա տղամարդուն: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 15 սմ երկարությամբ ծալովի դանակ: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: