ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ. 40-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունվարի 28-ին Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարող պարեկները ժամը 23.15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից Վ. Վաղարշյան փողոցն ընկած հատվածում լսելով օգնության կանչեր՝ մոտեցել են և տեսել գետնին ընկած կնոջ: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո պարեկները ծառայողական մեքենայով նրան տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մեքենայի սրահում, սակայն, նշված կինը և նրան ուղեկցող տղամարդը դրսևորել են ոչ ադեկվատ վարքագիծ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով: Նույն վարքագիծը շարունակվել է նաև հիվանդանոցում, իսկ երբ պարեկները ներկայացրել են օրինական պահանջ, որպեսզի չխոչընդոտեն իրենց գործողություններին, տղամարդը բռունցքով խփել է պարեկներից մեկի գլխին: Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Կողբի փողոցի 40-ամյա բնակիչ:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: