Բռնվել է կաշառք ստանալու պահին
28.11.2013 19:43
Համակարգի լրատու
Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, որը ոստիկանության համակարգում էր 2006 թվականից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:
Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:
Ոստիկանությունն այսուհետ էլ անզիջում է լինելու կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում ու հետևողականորեն շարունակելու է համակարգի ինքնամաքրման գործընթացը: