1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բռնվել էր ապօրինի ծառահատման համար

Բռնվել էր ապօրինի ծառահատման համար

Օգոստոսի 25-ին ապօրինի ծառահատման վերաբերյալ տեղեկություններ ստանալով` ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են Ահնիձոր գյուղի մոտակայքում գտնվող «Ալպալդր» կոչվող տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 10 խմ հատված փայտանյութ, որից 3.5 խմ-ը բեռնված է եղել Լորուտ գյուղի բնակիչ Արթուր Գ.-ի կողմից շահագործվող «ԳԱԶ 66» մակնիշի բեռնատարի թափքում, իսկ մնացած 6.5 խմ-ն անկանոն թափված է եղել գետնին:
Արթուր Գ.-ն հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, անտառում տապալված ծառերից է նույն օրը բենզասղոցով հատել, և ներկայացրել է հոր՝ Հենրիկ Գ.-ի անվամբ «Դսեղի» անտառտնտեսության մասնաճյուղից տրված, 8 խմ փայտանյութի տոմս:
Շուրջ 6.5 խմ փայտանյութն անտառում ի պահ է հանձնվել նույն անտառպետության անտառապետին, իսկ փայտանյութով բեռնված «ԳԱԶ 66»-ը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: