ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեցին գողություն կատարելիս

14.06.2013 12:49 Գողություն

Հունիսի 13-ին, ժամը 09.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության   և Մալաթիայի բաժնի ծառայողները Կուրղինյան փողոցի թիվ 10 շենքի մոտից, նշված շենքի դիմաց գտնվող ավտոտնակի մուտքի դռան կողպեքը բացելով գողություն կատարելու պահին, ձերբակալել և բաժին բերման են ենթարկել 1953 թ. ծնված Կարապետ Թ.-ին և 1955 թ. ծնված Վրեժ Մ.-ին:
Վրեժ Մ.-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փականներ բացելու համար նախատեսված հարմարեցված բանալիներ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: