Բռնվեց հանցանքի պահին
09.05.2014 11:07
Գողություն
Մայիսի 8-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մի ծառայող «Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ շրջագայելիս` նկատել է մի քաղաքացու, որը սև ձեռնոցներով և հարմարեցված մետաղալարով փորձել է բացել «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ դուռը, սակայն նկատելով իրեն` նետել է ձեռնոցներն ու մետաղալարը, և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նա 1976 թ. ծնված Համլետ Մ.-ն է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: