ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բռնվեց գողություն կատարելու պահին

28.08.2015 12:03 Գողություն

Օգոստոսի 27-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փեթակ» տոնավաճառի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վաչրության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Քրիստափորի փողոցից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Խ.-ին, որը նույն օրը, ժամը 15.40-ին, հիշյալ առևտրի կենտրոնի մոտ կայանված, 1973 թ. Ծնված Համբարձում Ե.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից փորձել է գողանալ ձայնարկիչը, որը կանխվել է ավտոմեքենայի տիրոջ և ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: