ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատին բռնեցին հանցանքի պահին

05.02.2015 10:46 Գողություն

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Միկոյան փողոցի թիվ 5/5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին, որը նույն հասցեի մոտ` թիվ 9 երթուղու միկրոավտոբուսի սրահում, մի տղամարդու տաբատի գրպանից փորձել էր գումար գողանալ, սակայն բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: