ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվեց

04.03.2017 10:10 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Քանաքեռ 1-ին փողոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 1978 թ. ծնված Ալինա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.500 դրամ, 50 դոլար, զեղչի քարտեր, այցեքարտեր և նկարներ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: