Ինքնաշեն հրազեն, նռնակ և ինքնաձիգի 29 փամփուշտ
07.06.2017 10:37
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 6-ին, ժամը 21.50-ին, 1972 թ. ծնված Սարգիս Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրազեն, «ՌՊ-4» տիպի ձեռքի նռնակ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 29 փամփուշտ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: