Մեղրիի մաքսակետում հետախուզվող է հայտնաբերվել
07.08.2017 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 7-ին, ժամը 2.50-ին, Մեղրիի մաքսակետից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1991 թ. ծնված Ամիրհոսսեյն Թ.-ն, որը մայիսի 18-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: