Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
21.04.2017 10:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Գոգոլի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վերգինե Ու.-ին, որը 2016 թ. հոկտեմբերի 26-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: