Երկուսը խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Արագածի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Վլադիմիր Ա.-ն, որը հունիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Արագածի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի 19 շենքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը հունիսի 26-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: