Բացահայտվեց հերթական գողությունը
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1971 թ. ծնված Շուշիկ Ե.-ն հաղորդում էր տվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 9 հասցեում գործող տոնավաճառի մոտ նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սոցիալական, նույնականացման և զեղչի քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, որը Վարդանանց փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ գողությունն ինքն է կատարել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: