ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գազալիցքավորումից հետո

Հուլիսի 31-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղից 1-ին, 2-րդ և 3-րդ  աստիճանի այրվածքներով   բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում  «Միցուբիշի Պաջերո ԻՕ»  մակնիշի ավտոմեքենայի  գազալիցքավորումից հետո  ավտոմեքենայի ուղևոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, և ստացել է  այրվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: