Օգոստոսի 5-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում  մի կնոջից ահազանգ է ստացվել, որ իրենց տան դիմաց տեղի է ունենում վիճաբանություն և կրակել են:
Մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված  Արթուր Հ.-ն «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել 1972 թ. ծնված Գնել Ա.-ի տան դիմաց և անհիմն վիճաբանել նրա հետ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով` իր  «Վոլտրան» տիպի 9 մմ տրամաչափի /թույլտվությամբ/ գազային  ատրճանակից կրակ է արձակել և դեպքի վայրից հեռացել:
Արթուր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գազային ատրճանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: