Թունավորում շմոլ գազից
14.01.2019 16:48
Թունավորում
Հունվարի 12-ին, ժամը 22.05-ին և 23.45-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1993 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, 1994 թ. ծնված Սարգիս Ս.-ն, 2016 թ. ծնված Հովհաննես Ս.-ն և 2015 թ. ծնված Ալեքս Ս.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը գազի կաթսայի արտահոսքից:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: