Գազի արտահոսքի հետևանքով առաջացած բռնկումից ավտոմեքենան այրվել է
Դեկտեմբերի 29-ին, ժամը16.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր կյանք գյուղում ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.30-ի սահմաններում, նշված գյուղի տներից մեկին կից ավտոտնակում, «Մերսեդես Ե 124» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելիս, բեռնախցիկում տեղադրված գազաբալոնից գազի արտահոսքի հետևանքով առաջացած բռնկումից այրվել է ավտոմեքենան, իսկ վարորդը ստացած այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհը մարվել է ժամը18.03-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասի չափը կազմում է մոտ 2.000 000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: