ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Լիցքավորման ժամանակ գազի բալոնը պայթել է. 4 մարդ տեղափոխվել են հիվանդանոց

Լիցքավորման ժամանակ գազի բալոնը պայթել է. 4 մարդ տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 19-ին, ժամը 11.16-ին, ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայի գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Մեկնել են ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության կարգախումբը:
Պարզվել է, որ ժամը 11.00-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքի գազալցակայանում, լիցքավորման ժամանակ, պայթել է «ԳԱԶ-31105»-ի գազաբալոնը, ինչի հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ կայանված «Մերսեդեսը»: «ԳԱԶ-31105»-ի 44-ամյա վարորդը, 44-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը, ինչպես նաև գազալցակայանի 30-ամյա աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: