Գազի թունավորման դեպք Գյումրիում
19.11.2012 11:46
Թունավորում
Նոյեմբերի 17-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրի քաղաքի Քութաիսյան փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 2 տնից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել նույն տան բնակիչներ՝ 1986 թ. ծնված Կիմա Պետիկյանը, 1975 թ. ծնված Մարիամ Սահակյանը, 1965 թ. ծնված Արթուր Քարշանյանը և 1991 թ. ծնված Անի Քարշանյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: