Թունավորվել են գազի արտահոսքից
Հոկտեմբերի 24-ին, ժամը 6.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում մեթան գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1977 թ. ծնված Մկրտիչ Ա.-ն, 1980 թ. ծնված Վարուշ Ա.-ն և 2000 թ. ծնված Կարեն Ա.-ն
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են տանը՝ գազի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.30-ին, «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նաև 2007 թ. ծնված Ալվարդ Ա.-ն, ում հայրը հայտնել է, որ երեխան թունավորվել է հոկտեմբերի 24-ին՝ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: