Գազօջախի թերայրման հետևանքով
27.11.2014 17:20
Թունավորում
Նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Ախուրյան գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Օլյա Մ.-ն և 1994 թ. ծնված Գայանե Մ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը, գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: