ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գայ գյուղի բնակիչը ջերմատանը կանեփ էր աճեցրել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Շահումյան փողոցում բնակվող 49-ամյա մի տղամարդ ջերմատանը կանեփ է աճեցնում։ Սեպտեմբերի 27-ին իրավապահներն այցելեցին նրա տուն։ Ջերմատանը կանեփի բույսեր հայտնաբերվեցին։ Տան բակում էլ կանեփի չորացված զանգված կար՝ 190 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ կանեփն ինքն է ցանել ու մշակել։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: