Գրպանահատը խոստովանեց
05.02.2016 17:03
Գողություն
Փետրվարի 3-ին, ժամը 23.30-ին, 1994 թ. ծնված Ջուլիետա Ա.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 92.000 դրամ:
Փետրվարի 4-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: