Գառնիի քրեական հետախույզները գտել են անասնագողին, երկրորդը որոնվում է
Հուլիսի 13-ին, ժամը 05.40-ին, ոստիկանություն էր զանգահարել Գառնի գյուղի բնակիչ, 69-ամյա մի կին և հայտնել, որ գյուղում անասուն են գողացել, և քույրը տեսել է, թե ինչպես են անասուններին տանում:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում էր տվել, որ ժամը չորսի սահմաններում գոմի մոտից փորձել են գողանալ իրենց կովերը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Գառնիի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հուլիսի 27-ին, ժամը 13.30-ին, Գառնի գյուղի 5-րդ թաղամասի իր տնից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 17-ամյա մի պատանի: Նա խոստովանել է, որ անասուններն ինքն է փորձել գողանալ մեկ այլ անձի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ երկրորդ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: