ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գառնիի ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 58-ամյա մի տղամարդ տանը պահում է զենք ու զինամթերք:
Փաստի առթիվ մարտի 1-ին հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում էլ Գառնի գյուղի 58-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում կատարվում է խուզարկություն: Նկուղում հայտնաբերվում են «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ ծալովի խզակոթով, երկու փամփշտակալ, 37 փամփուշտ և արկի վառոդով փոքր պարկեր:
Ըստ տանտիրոջ` հրազենը տարիներ առաջ բերել էր Արցախից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: