Գավառի բաժնի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 2-ին բաժին է ներկայացել 29-ամյա Գուրգեն Բ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 30-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ վնասելը) մեղադրանքով: 
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					