Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացել է կամավոր
04.12.2018 11:01
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 3-ին, ժամը 07.00-ին, Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ ՀՀ է ժամանել 1979 թ. ծնված Վանիկ Շ.-ն, որը 2015թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: