Գավառի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
27.04.2022 10:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Էմիլ Պ.-ն, որը ապրիլի 4-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: