Դանակահարություն Գավառում
Այսօր, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 1999 թ. ծնված Դավիթ Ղ.-ն և 1998 թ ծնված Տարոն Հ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, Գավառի թիվ 9 դպրոցի հետնամասում, վիճաբանության ընթացքում, անհայտ անձը դանակով հարվածել է վերջիններիս` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողները ճշտել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: