ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գավառի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել

24.02.2022 16:49 Գողություն

Անցած տարվա ապրիլի 5-ին Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում բնակարանային գողություն էին արել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատշգամբի պատուհանը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին այս տարվա փետրվարի 16-ին։ Բաժին բերման ենթարկվեցին երկու երիտասարդ, որոնցից ավագը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի, կրտսերը՝ Գավառի բնակիչ է։ Նրանք խոստովանել են։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածները էլի են գողություններ ու փորձեր արել, այդ թվում՝ Ծովազարդ գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: