Գավառի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
25.06.2021 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գավառի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 24-ին Նորատուս համայնքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 60-ամյա Հարություն Ա.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: