Հայտնաբերվեց Գարգառ գյուղում
19.12.2017 10:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ստեփանավանի և Սպիտակի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, Գարգառ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Միքայել Մ.-ն, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի (ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: