ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվեց

27.03.2017 15:34 Գողություն

Մարտի 25-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կասյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 24-ին, ժամը 17.30-ին, թիվ 35 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է 1980 թ. ծնված Արմինե Բ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և զեղչի քարտեր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: