ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային գողությունը բացահայտվեց

01.09.2015 10:23 Գողություն

Օգոստոսի 30-ին, ժամը 02.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1959 թ. ծնված Պետրոս Շ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվահեծերի կափարիչները գողացել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 00.10-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում Մասիսի Նոր Թաղ, 28 շենքի դիմաց կայանված, Պետրոս Շ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի անվահեծի վրայից գողացել են կափարիչները` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Գարիկ Բ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: