ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերը հյուրանոցից բջջային էր գողացել

19.10.2015 10:07 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Մերուժան Ս.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկից գողացել է բջջային հեռախոս, որը և ներկայացրել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը պատկանում է 1959 թ. ծնված Սամվել Գ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: