Հետախուզվողին հայտնաբերեցին Գեղադիրում
05.10.2016 10:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ռուստամ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: